Իրավունք

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նրա նստավայրում տեղի է ունեցել մի խումբ դատավորների երդման արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախագահական նստավայրում տեղի է ունեցել, մասնավորապես, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը:

Հաղորդվում է, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում