Իրավունք

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և աշխատակիցները մասնակցել են «Սոցիալական մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ներկայացմանը

2 րոպեի ընթերցում

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և աշխատակիցները մասնակցել են «Սոցիալական մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ներկայացմանը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և աշխատակիցները մասնակցել են «Սոցիալական մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ներկայացմանը։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ծրագրի նպատակն է աջակցել պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններին, իրավաբանական մասնագետներին, քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ կողմերին՝ խորացնելու Եվրոպական սոցիալական խարտիայի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների այլ համապատասխան գործիքների վերաբերյալ իրենց ըմբռնումը, և բարձրացնել հայ իրավաբանական մասնագետների իրազեկվածությունը և կարողությունները։ 

Մասնավորապես, ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհրդի HELP «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար» դասընթացով նախատեսվում է տրամադրել իրավական և գործնական գործիքներ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան թրաֆիքինգը բացահայտելու, կանխելու և դրան արձագանքելու համար։ 

Դասընթացն ուղղված է դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, իրավապահ մարմինների աշխատակիցներին Եվրոպայի խորհրդի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի և այլ միջազգային չափանիշների և պրակտիկայի շրջանակներում մշակված չափանիշների արդյունավետ կիրառմանը:

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանի հավաստմամբ՝ դասընթացների շարքը տարբեր թեմաներով մասնագիտական խորը կարողություններ կձևավորի Ծառայության աշխատակիցների շրջանում։ Մասնավորապես, կարևոր է խորը գիտելիքի տիրապետումը՝ ինչպես որոշումների կայացման օղակում և քաղաքականության մշակողների շրջանում, այնպես էլ սպասարկող անձնակազմի։ 

Ըստ աղբյուրի՝ այսպիսով, դերակատարները մշակվող քաղաքականությունների համատեքստում  կանխարգելիչ մեխանիզմներ ներդնելու և ինտեգրելու հնարավորություն են ստանում, իսկ սպասարկող անձնակազմի դեպքում՝ կարևոր է գիտելիքների կուտակումը հետևանքների հետ աշխատելու իմաստով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում