Հայաստան

Հոսանքազրկումների պատճառով ՀՀ արդարադատության նախարարության գործակալությունը չի սպասարկելու քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Հոսանքազրկումների պատճառով ՀՀ արդարադատության նախարարության գործակալությունը չի սպասարկելու քաղաքացիներին

Հայաստանի արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հունիսի 26-ին չի սպասարկի քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ բնականոն աշխատանքը չկատարելու պատճառը հոսանքազրկումն է: 

«Հոսանքազրկման պատճառով ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն (Կոմիտասի պող., 49/3) այսօր չի կարողանալու իրականացնել իր բնականոն աշխատանքը և սպասարկել քաղաքացիներին»,- նշում են կառույցից՝ ներողություն խնդրելով ստեղծված անհարմարության համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում