Թրամփը խոստացել է փրկել Նեթանյահուին Իսրայելի դատարանից

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի դատավարությունն անվանել է «վհուկների որս» և խոստացել է փրկել նրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելում Նեթանյահուի դեմ վերսկսված դատական լսումներին Թրամփն արձագանքել է Truth Social հարթակում գրառմամբ։

«Ես ցնցված էի՝ լսելով, որ Իսրայելի Պետությունը, որը հենց նոր ապրեց իր պատմության մեծագույն պահերից մեկը, և որն ամուր կերպով գլխավորում է Բիբի Նեթանյահուն, շարունակում է իր անհեթեթ վհուկների որսը պատերազմի ժամանակի իր հզոր վարչապետի դեմ։ Բիբին և ես միասին անցանք դժոխքի միջով՝ պայքարելով Իսրայելի շատ ամուր և փայլուն վաղեմի թշնամու՝ Իրանի դեմ…. Բիբի Նեթանյահուն այնպիսի մարտիկ էր, ինչպիսին, թերևս, չի եղել Իսրայելի պատմության մեջ ոչ մի այլ մարտիկ, և արդյունքը մի բան էր, որը ոչ ոք հնարավոր չէր համարում՝ աշխարհում հնարավոր ամենամեծ և ամենահզոր միջուկային զենքերից մեկի լիակատար վերացում, որը շուտով լինելու էր», - գրել է Թրամփը։

Այնուհետև Դոնալդ Թրամփը հավելել է, որ Նեթանյահուի դեմ գործը «քաղաքական դրդապատճառներ» ունի և պետք է «անմիջապես չեղարկվի», կամ նրան պետք է «ներում շնորհվի»։

«Հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր, որ փրկեց Իսրայելը, և հիմա հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները կփրկի Բիբի Նեթանյահուին։ Արդարադատության հանդեպ նման ծաղր չի կարող թույլատրվել», - եզրափակել է Թրամփը։

Դատարանում Նեթանյահուի հարցաքննությունը սկսվել էր հունիսի սկզբին, սակայն Իրանի դեմ ռազմական գործողությունների պատճառով դադարեցվել էր։ Այժմ նրան կրկին դատարան են կանչել։ 2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել երեք գործով, որոնք վերաբերում են միլիոնատեր ընկերների կողմից նվերներ ստանալուն և բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելուն: Նա հերքում է իր հանդեպ մեղադրանքները և իր նկատմամբ հետաքննությունն անվանել է «վհուկների որս»: 

The Times of Israel-ը Թրամփի գրառումը որակել է որպես աննախադեպ միջամտություն երկրի արդարադատության համակարգին։ CNN-ն էլ հիշեցնում է, որ օրերս Թրամփը հայտնել էր, որ շատ կոշտ է խոսել Նեթանյահուի հետ՝ նրան մեղադրելով Իրանի հետ հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը խախտելու մեջ։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա