Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։
Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- գրել է Բաղդասարյանը։