Տնտեսություն

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 49 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 912․4 մլն դոլար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Մայիսին՝ ապրիլի համեմատ, ծավալը կրճատվել է 14․8, իսկ 2024-ի մայիսի համեմատ՝ 28․8 տոկոսով։ Այդ ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 559․3 մլն դոլար։

Արտահանումն այս տարվա առաջին հինգ ամիսներին 57․4 տոկոսով քիչ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 21․2 մլն դոլար։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, ծավալը կրճատվել է 19, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 39․3 տոկոսով։ Մայիսին Հայաստանից արտահանվել է 586․6 մլն դոլարի արտադրանք։

Հունվար-մայիսին երկիր է ներմուծվել 42 տոկոսով պակաս արտադրանք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 4 մլրդ 891․2 մլն դոլարի։ Մայիսին՝ նախորդ ամսվա համեմատ ծավալը կրճատվել է 12 տոկոսով՝ կազմելով 972․7 մլն դոլար։ Նախորդ տարվա մայիսի համեմատ 2025-ի նույն ամսին գրանցվել է ներմուծման կրճատում 20․4 տոկոսով։

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը հունվար-մայիսին եղել է 392.72, իսկ մայիսին՝ 386.63 դրամ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում