Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին՝ ուրանի հարստացման ծրագրի վերականգնման դեպքում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «վերջ են դրել» Իսրայելի և Իրանի միջև պատերազմին, իսկ Թեհրանի միջուկային ծրագիրը մի քանի տասնամյակով «հետ է ընկել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Հաագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Reuters գործակալության՝ Թրամփին նաև հարց են ուղղել արտահոսած հետախուզական տվյալների մասին, համաձայն որոնց ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը և ընդամենը մի քանի ամսով են դանդաղեցրել այդ գործընթացը։ Թրամփը նշել է, որ հարվածներն, իր կարծիքով, հանգեցրել են «լիակատար ոչնչացման»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հետախուզական տվյալները վերջնական չեն, սակայն հարվածը կարող էր շատ ուժեղ լիներ։ 

Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն կրկին հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի ուրանի հարստացման իր ծրագիրը։

«Իհարկե», - պատասխանել է Թրամփը։  

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը լավ է ընթանում՝ հավելելով, որ 12-օրյա հակամարտության ավարտը «մեծ հաղթանակ էր բոլորի համար»։

«Վերջին բանը, որը նրանք (Իրանը) ցանկանում են անել, որևէ բան հարստացնելն է, նրանք ցանկանում են վերականգնվել։ Եվ մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա.... Ռազմական ճանապարհով մենք թույլ չենք տա դա», - հայտարարել է Թրամփը։

Հրադադարի մասին նա ասել է, որ դրան կողմ են եղել թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը։ 

«Նրանք երկուսն էլ ասացին՝ բավական է», - հավելել է նա։ 

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ