Իրավունք

Քաղաքացու նշած վայրում տարբեր տեսակի զենք-զինամթերք է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Քաղաքացու նշած վայրում տարբեր տեսակի զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հունիսի 22-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Կորեայի ձոր կոչվող տարածքում։

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է երկփողանի հրացան, 2 ատրճանակ, 2 նռնակ, 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում