ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի սպորտի հանձնաժողովի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի սպորտի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Սանիկիձեի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Հայերեն فارسی Русский