Սպորտ

Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը, ֆուտբոլիստը բացառել է վերադարձը Հայաստանի առաջնություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  «La Repubblica»-ն:

«Ես չեմ ուզում ավարտել կարիերաս, իսկ հետո զղջալ, որ դա շատ շուտ եմ արել: Ես չեմ ուզում իջեցնել իմ մակարդակը: Չեմ վերադառնա Հայաստան: Այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ինձ նույնպես չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու ցանկությամբ և ցույց տալու համար, թե ինչի եմ ընդունակ»,-ասել է Մխիթարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում