Դամասկոսի հունական եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորներինը գերազանգել է 60-ը․ SANA

2 րոպեի ընթերցում

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 22-ին մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի,  իսկ վիրավորներինը՝ 63-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA  լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ Syria TV-ի թղթակիցը, հղում անելով բժշկական աղբյուրներին, հայտնել է, որ հունական եկեղեցու ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։

Սիրիայի կառավարության մի շարք պաշտոնյաներ այցելել են եկեղեցի և ընդգծել արդարադատության հասնելու և հարձակման մեջ ներգրավվածներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Դամասկոսի նահանգապետը հայտարարել է, որ Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է միջադեպը և ինտենսիվ աշխատում հանցագործության ծագումը պարզելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նախնական հետաքննությունները ցույց են տալիս «Իսլամական պետության» ներգրավվածությունը հարձակման մեջ: Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի և կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն:

Աշխարհ

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան