Գավառում անցկացվել է արհեստների փառատոն

2 րոպեի ընթերցում

s

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող  «Արհեստների միջազգային փառատոնը» որը յուրաքանչյուր տարի անց է կացվում Հայաստանի մարզերից մեկում, այս տարի  ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին համախմբել էր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումն անցկացվել է «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրի ներքո։ 

Փառատոնին պաշտոնական բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Փառատոնն իրականացվել է  է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից, միջոցառումները ներառել են հայ և օտարազգի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ավանդական համեղ ուտեստներ, խոհարարական մրցույթներ, լարախաղացի ներկայացումներ, ֆոտոանկյուն, ավանդական երգ ու պար, թաղիքե գորգի ստեղծում, ավանդական խաղեր, թանգարանային ցուցադրություններ, վարպետության դասեր, ինչպես նաև համերգներ։

Փառատոնի առաջին օրը հյուրերին  գեղագիտական հաճույք են պարգևել «Ethno Colors» երաժշտական խմբի անդամները, իսկ երկրորդ օրը կայացել է «Գամմա» բենդի համերգը։

Հայերեն Русский

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանքը երբեք չի դադարում. ԱԺ նախագահ

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2026 թվականի հուլիս ամսին ծնվել է 97 երեխա

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Ազատություն փողոցի 1-ին նրբանցքը, 1-ին փակուղին և 4-րդ շենքի բակային տարածքը

Ֆրանսիայում անտառային հրդեհների բռնկման գործերով 375 մարդ է ձերբակալվել

Մարտունու մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ազգային պարերի ուսուցման միջոցառում