Պատահարներ

Դամասկոսի մոտ գտնվող հույն ուղղափառ եկեղեցում հավատացյալները հարձակման են ենթարկվել. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի մոտ գտնվող հույն ուղղափառ եկեղեցում հավատացյալները հարձակման են ենթարկվել. ԶԼՄ

Սիրիական հեռուստատեսության թղթակիցը հայտնել է, որ մարդիկ են զոհվել և վիրավորվել հունիսի 22-ի երեկոյան երեկոյան Դամասկոս քաղաքից հարավ-արևելք գտնվող Ալ-Դուեյլա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հույն ուղղափառ Մար Էլիաս (Սուրբ Եղիայի) եկեղեցում, որտեղ ծխականներ են եղել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Լրագրողը, հղում անելով եկեղեցում հարձակման պահին գտնվող ականատեսներին, պատմել է, որ երկու զինված մարդիկ սկսել են կրակել հավատացյալների վրա, իսկ հետո նրանցից մեկն իրեն պայթեցրել է:

Ներքին անվտանգության ուժերը շրջափակել են պայթյունի վայրը  փրկարարական թիմերի հետ տուժածներին տարհանելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում