Քաղաքականություն

Թուրքիան խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքների վերաբերյալ

Թուրքիան խորապես մտահոգված է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում, կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանային հակամարտությունն անցնի գլոբալ մակարդակի։ Մենք չենք ցանկանում, որ այս աղետալի սցենարը կյանքի կոչվի։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատու կերպով. ներկայումս փոխադարձաբար դադարեցնել հարձակումները և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա մարդկային զոհերի և ավերածությունների»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն  Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճը լուծելու միակ միջոցը համարել է բանակցությունները՝ կոչ անելով միջազգային հանրությանն աջակցել կողմերի միջև դիվանագիտական լուծում գտնելու ջանքերին ։ 

Գերատեսչությունը, միաժամանակ, հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ կատարելու իր պարտավորությունները և կառուցողական ներդրում ունենալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում