Քաղաքականություն

Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ի պատասխան բանակցությունների վերադառնալու կոչերի, հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի լքել բանակցային սեղանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբբաս Արաղչին X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ  նշել է, որ անցած շաբաթներին Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ էր վարում եվրոպական եռյակի և ԱՄՆ-ի հետ, երբ վերջինս և Իսրայելը հրաժարվեցին դիվանագիտական լուծումից: 

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի և ԵՄ Բարձր ներկայացուցչի հայտարարություններին, որ պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, արտգործնախարարը հարցադրում է կատարել, թե ինչպես կարող է Իրանը վերադառնալ մի բանի, որը երբեք չի լքել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում