Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսությունը, կարևորվել է այս ուղղությամբ Լեհաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: 

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով ՀՀ քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում ներկայիս խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում