Ավելի քան 433 մլն դրամ՝ կրթական և մշակութային հաստատությունների բարելավման և գույքային հագեցվածության նպատակով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433 մլն 428  հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,2 մլն դրամ, որով նախատեսվում է իրականացնել՝ 

·  տեղեկատվական մոդուլային կենտրոնի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքում տեղակայման համար տարածքի չափագրություն, 

· Մարտունու Ս․ Դարբինյանի անվան համար 2 հիմնական դպրոցի տանիքի մասնակի նորոգման նախագծանախահշվային փաստաթղթերի մշակում։

Մի շարք կառույցների շինարարական աշխատանքների համար կհատկացվի 392, 5 մլն դրամ, որով նախատեսվում է իրականացնել՝ 

· Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի շենքի հիմնանորոգման ծավալների ավելացում, 

· Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի շենքի հիմնանորոգման ծավալների ավելացում, 

· Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի կառուցման ծավալների ավելացում, 

· «Արամ Խաչատրյան» համերգասրահում արևմտյան աստիճանավանդակի հատվածում վերելակի տեղադրում, 

· Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի շենքի տանիքի, հուշ–տնակի նորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալների ավելացում, 

· 5 մանկապարտեզում մսուրային խմբերի ձևավորման համար նախատեսված տարածքների նորոգում (Երևանի թիվ 56 մսուր–մանկապարտեզ, Գյումրու «Ժպիտ» մսուր–մանկապարտեզ, Գյումրու «Հուսո առագաստ» մսուր–մանկապարտեզ, Վանաձորի թիվ 30 մանկապարտեզ և Վանաձորի թիվ 31 մանկապարտեզ): 

Բյուջետային հատկացման շրջանակում անհրաժեշտ գույք ձեռք կբերվի նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի, Երևանի թիվ 91, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51,  Մարտունու Մ․ Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցների, Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի համար:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին