Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում. Մհեր Գրիգորյանը հակադարձել է Օվերչուկին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում, և Երևանի՝ եվրաինտեգրման ցանկությունը ռուս գործարարների վրա չի ազդում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե Հայաստանի մերձեցումը Եվրամիության երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության հետ Երևանի համագործակցության վրա։   

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում եվրաինտեգրման հարցին, և դրանում որևէ սիմվոլիզմ չկա։  

«Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, որ մենք ունենք ցուցանիշներ, որոնց պետք է անընդհատ անդրադառնանք։ Քանի որ իմ կարծիքով՝ անկախ այս հարցի հետ կապված մեր իրավական կառուցվածքից, ռուսներն իրենց Հայաստանում հիանալի են զգում։ Մենք հպարտանում ենք դրանով։ Կա նաև զբոսաշրջության թվերի աճ։ Սա նշանակում է, որ առնվազն մարդկանց մակարդակով դեռևս դրամատիզմ չկա։ Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հայ-ռուսական, այլև միայն ռուսական կապիտալի վրա հիմնված բիզնեսին։ Իհարկե, առաջանում են խնդրահարույց հարցեր, և դրանք պարբերաբար քննարկվում են, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ», - ասել է ՀՀ փոխվարչապետը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար այդ տնտեսական ցուցանիշները շատ կարևոր են։ 

ՀՀ փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ ռուսական կողմը չպետք է մտահոգվի Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման առնչությամբ:

Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույն պանելային քննարկման ժամանակ նաև նշել էր, որ Ռուսաստանը այլևս չի կարող չտեսնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Նա կանխատեսում է արել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի անկում՝ հիշատակելով նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։  

Հայերեն English Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն