Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։ 

Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների համար ՄՈՒՀ ընդունելության պահանջները ներառում են ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների ստուգում (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում։

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝

· վճարովի առկա ուսուցմամբ մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելություն՝ հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ,

· վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելություն՝ 2025թ. հուլիսի 3-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,  արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մյուս մանրամասները՝

հայերենով, ռուսերենով, անգլերենով։ 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում