ԵԽ Նախարարների կոմիտեն ավարտել է Հայաստանի դեմ 7 վճիռների կատարման վերահսկողությունը. այդ թվում է նաև Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործը

3 րոպեի ընթերցում

2025 թվականի հունիսի 10-ից 12-ն ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ 

Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ  8088/05) խումբ գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթը։ Այս խումբ գործերի շրջանակում, ի թիվս այլնի, Եվրոպական դատարանը արձանագրել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու խախտում: 

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով՝  «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36469/08) արձանագրել էր կոնվենցիայի խախտում, մասնավորապես՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության առնչությամբ ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության մասով: Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը ևս՝  դրական զարգացում որակելով այդ ուղղությամբ կառավարության կողմից նախաձեռնված ընդհանուր միջոցառումները, ինչպես նաև՝ կառավարության կողմից փոխհատուցման ինստիտուտի կիրառման առնչությամբ ներկայացված ներպետական դատական պրակտիկան: 

Փակված վարույթների շարքում է նաև «Դ.Ս.-ն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 82348/17) գործը, որի առնչությամբ Նախարարների կոմիտեին ներկայացված գործողությունների հաշվետվության շրջանակում կառավարությունը ներկայացրել էր հանձնման (էքստրադիցիա) վերաբերյալ նոր կարգավորումները, որոնք սահմանվել են 2024թ.-ի նոյեմբերի 24-ին ընդունված «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքով:

Հայերեն Русский

Երևանում Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի

Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան

Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

CENTCOM-ը հերքել է ԻՀՊԿ-ի հաղորդագրությունը Հորմուզի նեղուցում լցանավի պայթյունի վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան