Կառավարությունն աջակցություն կտրամադրի գործատուներին անապահով անձանց աշխատանքի ընդունելու դեպքում

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամներին հնարավոր կլինի ներգրավել վճարովի հասարակական աշխատանքներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Նախագծի շրջանակում գործատուներին, որոնք պատրաստ են այս խումբ քաղաքացիներին ներգրավել աշխատանքներում, պետությունը կաջակցի ամսական 21 օրվա աշխատանքի կտրվածքով՝ 73 հազար դրամի չափով։ 

Նախագիծը կիրառելի կլինի հետևյալ ոլորտներում․ քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ՝ դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական հաստատությունների, մայթերի, այգիների, խաղահրապարակների վերանորոգում և բարեկարգում, սոցիալական և համայնքային ծառայություններ՝ միայնակ տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց սպասարկում, գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն՝ մշակաբույսերի աճեցում, անտառապատում, ոռոգում, մշակույթ և զբոսաշրջություն՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների և քայլարշավային արահետների մաքրում, կրթություն՝ ուսուցիչների օգնականների, տեխնիկական ու մասնագիտություն չպահանջող աշխատանքներ։ 

«Գործատուն կարող է մասնակցել ծրագրին, եթե տվյալ ոլորտում գործունեություն է ծավալում առնվազն երեք տարի և ունի տարեկան առնվազն տասը աշխատող։ Ծրագրի տևողությունը սահմանվում է 3-ից 12 ամիս։ 

Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, իսկ պետությունը վճարում է աշխատանք կատարած յուրաքանչյուր օրվա համար 3500 դրամ»,- ասաց Ժամակոչյանը։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան