Հուլիսի առաջին տասնօրյակում կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը
1 րոպեի ընթերցում

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հուլիսի 7-9-ը կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ. կգործուղվի պատվիրակություն։ «Արմենպրես»-ը ՀՀ վարչապետի որոշման մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։