Իրավունք

Ահազանգով մեկնած ոստիկանները Կալաշնիկովի ինքնաձիգ և այլ զինամթերք են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Ահազանգով մեկնած ոստիկանները Կալաշնիկովի ինքնաձիգ և այլ զինամթերք են հայտնաբերել

911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ թողել է հետը բերված զենք-զինամթերք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, hամայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է Կալաշնիկովի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով Ֆ-1 և ՌԳԴ-5 տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում