Արաղչին քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պաշտոնակիցներ Դեյվիդ Լեմիի, Յոհան Վադեֆուլի, Ժան-Նոել Բարոյի և Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին՝ Արաղչին նշել է, որ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է «դեմ կանգնել այս ագրեսիային և դադարեցնել Իսրայելի հանցագործությունները»։ Արաղչին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ագրեսիան «աննախադեպ հարված է դիվանագիտությանը», և կոչ է արել դատապարտել «սիոնիստական ռեժիմի ագրեսիան»։ 

«Իրանի օրինական պաշտպանությունն ագրեսիայից կշարունակվի ուժի կիրառմամբ, իսկ պատերազմի մասշտաբների ցանկացած ընդլայնման հետևանքների պատասխանատվությունը կընկնի սիոնիստական վարչակարգի, նրա կողմնակիցների և նրան արդարացնողների վրա», - նշվում է տեքստում:

Արաղչին ևս մեկ անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի հարձակմանն աջակցելու մեջ։

«Կասկած չկա, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ, օգնությամբ և նրա հետ համագործակցությամբ նախաձեռնեց այս պատերազմն իրանցի ժողովրդի դեմ, ուստիև մենք Միացյալ Նահանգներին համարում ենք պատասխանատու այս իրադրության համար և կատարված հանցագործությունների մեղսակից», - հայտարարել է Արաղչին համատեղ հեռախոսազրույցի ընթացքում:

Նա նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, բայց այժմ կենտրոնացած է ագրեսիային արդյունավետ դիմակայելու վրա:

Երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները և ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք են հայտնել ստեղծված իրադրության առթիվ և ցավակցել են Իսրայելի հարձակումների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով դիվանագիտության կիրառման կարևորությունը լարվածության թուլացման համար և հայտարարելով դրանում իրենց դերը կատարելու պատրաստակամության մասին, ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Français Русский

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի