Սինցզյանի ազգային թանգարանում մեկտեղվում են հնագույն քաղաքակրթությունները, էթնիկ մշակույթներն ու Մետաքսի ճանապարհի հետքերը

2 րոպեի ընթերցում

Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիում գտնվող Սինցզյանի ազգային թանգարանը Չինաստանի և Կենտրոնական Ասիայի ամենահին, ամենամեծ և ամենահետաքրքիր թանգարաններից մեկն է: Այնտեղ  ցուցադրվում է ավելի քան 50 հազար եզակի պատմական ցուցանմուշ: 

Սինցզյանի ազգային թանգարանը հիմնադրվել է 1953 թվականին։ Այն սկզբում գտնվել է քաղաքի Ժողովրդական այգում: 1962 թվականին թանգարանը տեղափոխվել է ույղուրական ազգային ոճով գմբեթավոր ժամանակակից շենք։ Ավելի ուշ կառուցվել է կապույտ ապակե ճակատով ժամանակակից ոճով՝ 10 նոր դահլիճով ընդլայնված շենք։ Ցուցասրահների ընդհանուր մակերեսը գրեթե 8 հազար քմ է:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սինցզյանի ազգային թանգարանի ազգագրության սրահում կարելի է  ծանոթանալ տեղի ժողովուրդների ավանդույթներին և մշակույթին, իմանալ նրանց ազգային տարազների, կենցաղի, հարսանեկան և թաղման արարողությունների, ազգային խոհանոցի, կրոնի և այլ սովորույթների մասին։

Ցուցասրահներից մեկում ցուցադրվում են հին մշակույթի և արվեստի հազարից ավելի արժեքավոր իրեր, որոնք հայտնաբերվել են Մեծ մետաքսի ճանապարհի տարածքում պեղումների ժամանակ։ Այս հավաքածուի որոշ ցուցանմուշներ ավելի քան 5 հազար տարեկան են և ներառում են նուրբ մետաքսե գործվածքներ, կերամիկա, կավե իրեր, մետաղադրամներ, ձեռագրեր, գրքեր, զենքեր, երաժշտական ​​գործիքներ։ Այստեղ կարելի է տեսնել նաև հին առևտրային երթուղիների քարտեզներ, առարկաներ Չինաստանից, Միջին Ասիայից, Եվրոպայից։ Թանգարանում ցուցադրվում են նաև տարբեր մշակույթների, կրոնների և քաղաքակրթությունների փոխգործակցության մասին վկայող իրեր։

Սինցզյանի ազգային թանգարանում մեկտեղվում են հնագույն քաղաքակրթությունները, տարատեսակ էթնիկ մշակույթներն ու Մեծ մետաքսի ճանապարհի հետքերը։

Հայերեն Русский

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ