Չինաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել Իրանին և Իսրայելին վերադառնալ երկխոսության ուղի

2 րոպեի ընթերցում

Պեկինը կոչ է անում Իրանին և Իսրայելին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, վերադառնալ երկխոսության ու բանակցությունների ուղի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը շուտափույթ նվազեցնելու, էլ ավելի մեծ ցնցումների մեջ տարածաշրջանի ներքաշումը կանխելու և խնդիրները լուծելու նպատակով երկխոսության ու բանակցությունների ճիշտ ուղի վերադառնալու պայմանների ստեղծման համար», - դիվանագետի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գո Ցզյակունն ընդգծել է, որ չինական կողմը խորապես մտահոգված է Իրանի վրա Իսրայելի հարվածի և ռազմական հակամարտության կտրուկ էսկալացման պատճառով։

«Ռազմական ուժով չես հասնի կայուն խաղաղության, ցանկացած միջազգային վեճ պետք է լուծվի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով», - ասել է նա՝ հավելելով, որ Պեկինը կշարունակի պահպանել կապը համապատասխան կողմերի հետ, կաջակցի խաղաղությանն ու երկխոսությանը։

Լույս հունիսի 13-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) լայնածավալ գործողություն է սկսել «Վեր հառնող առյուծ» անվանմամբ, որի շրջանակներում հարվածներ են հասցվում Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ռազմական թիրախներին ու օբյեկտներին, սպանվել են մի շարք բարձրաստիճան իրանցի զինվորականներ, այդ թվում՝ Իրանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը, ինչպես նաև մի շարք միջուկային ոլորտի գիտնականներ: Թիրախավորվել են նաև բնակելի շենքեր։ Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 224-ի։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին, որտեղ զոհերի թիվը հասել է 24-ի։

Հայերեն Français Русский

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում