Իրավունք

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանն ազատվել է աշխատանքից

1 րոպեի ընթերցում

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանն ազատվել է աշխատանքից

Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից»,- գրել է նա: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով վերականգնել թիվ 59 երթուղու աշխատանքը, որն ուղևորափոխադրումներ էր իրականացնում Քասախից Երևան և հակառակ ուղղությամբ։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են փակել Երևան մտնող մայրուղին, այդ ընթացքում իրավիճակը լարվել է, ինչից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մի խումբ մասնակիցների։ 

Արձանագրվել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք:  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում