Հնդկաստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արևմուտքում Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքից Լոնդոնի Գեթվիք օդանավակայան ուղևորվող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց վթարի է ենթարկվել՝ բախվելով բժշկական քոլեջի շենքին։ 

Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի 10 անդամ։ Նրանցից միայն մեկը՝ հնդկական ծագումով բրիտանացի քաղաքացին է ողջ է մնացել։ 

Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։  

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։   Ինքնաթիռն ընկել է բնակելի հատվածում՝ բժիշկների հանրակացարանի վրա։ 

Հայերեն

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը