Տնտեսություն

ՊԵԿ նախագահը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտներում հնարավոր տեխնիկական աջակցության ծրագրերին

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտներում հնարավոր տեխնիկական աջակցության ծրագրերին

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ-ի և ԱՄՀ-ի երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների հարկային եկամուտների կատարողական ցուցանիշները, հարկային վարչարարության բարեփոխումների ընթացքը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը, հարկային ճեղքի գնահատման արդյունքները, ստուգման գործառույթի կատարելագործման հարցեր, ինչպես նաև մաքսային բարեփոխումների ընթացքը։

Ըստ աղբյուրի՝ քննարկմանը անդրադարձ են կատարել նաև ԱՄՀ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտներում հնարավոր տեխնիկական աջակցության ծրագրերին, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումներին, որոնց կապակցությամբ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում