ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ», և նախազգուշացրել է, որ Իրանն, ի պատասխան այդ հարվածների, չթիրախավորի ամերիկյան ուժերը։ Ռուբիոյի խոսքով՝ Իսրայելն ԱՄՆ-ին ասել է, որ իր համոզմամբ՝ հարվածներն անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

«Այսօր Իսրայելը միակողմանի գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածներին, և մեր գերակա խնդիրն է տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ կարծում է, որ այս գործողությունն անհրաժեշտ էր իր ինքնապաշտպանության համար։ Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերը պաշտպանելու համար, և սերտ կապի մեջ են մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Թույլ տվեք հստակեցնել՝ Իրանը չպետք է թիրախավորի ԱՄՆ շահերը կամ անձնակազմը», - հայտարարել է Մարկո Ռուբիոն։

Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի շենքերին։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպանահի նահանգում։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ինչպես նաև այլ հրամանատարներ և միջուկային ոլորտի գիտնականներ։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ այս հարվածներին։

Իրան

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

Հայերեն English فارسی Français Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում