Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի պատմության թանգարանին: Արդյունքում՝ կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի «Օրբելի եղբայրների տուն- թանգարան»  մասնաճյուղ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, նման որոշման ընդունումը  պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Թանգարանում առկա է 2823 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 8 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում, հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։

Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։

Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան