Իրավունք

Պարեկները Լոռում և Տավուշում մեկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 458 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները Լոռում և Տավուշում մեկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 458 խախտում

Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու, 11-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել վարելու ընթացքում ծխելու, 10-ը՝ բջջայինից օգտվելու, 2-ը՝ մեքենան անսարք լուսարձակներով շահագործելու, 105-ը՝ այլ իրավախախտումների համար։

Ըստ աղբյուրի՝ Տավուշի մարզի պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 190 խախտում։ 85 անձ ավտոմեքենան վարել է չամրակապված, 10-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 7-ը՝ մգեցված ապակիներով։ Հայտնաբերվել են լուսարձակների անսարքությամբ վարելու, նաև վարելու ընթացքում ծխելու և բջջայինից օգտվելու 6-ական դեպք։ 5 անձ վարել է տեխնիկական զննություն չանցած և առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ 4 վարորդ։ Արձանագրվել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու և հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 1-ական դեպք։ Այլ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 53 անձ։

Ոստիկանությունը հայտնում է, որ ուժեղացված ծառայությունները պարբերական են, և հորդորում լինել զգոն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում