Իրան

Իրանը առայժմ չի քննարկում ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը

1 րոպեի ընթերցում

Իրանը առայժմ չի քննարկում ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը

Թեհրանը դեռևս չի քննարկում Իրանի տարածքից երրորդ երկրներ ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա Հոսեյն Մալեքին։

«Ինչ վերաբերում է ավելորդ միջուկային նյութերը երրորդ երկրներ ուղարկելուն, ապա պետք է ասել, որ այս հարցն առայժմ մեր օրակարգում չէ և ներառված չէ Իրանի քաղաքական ուղու մեջ, քանզի մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ չշեղվենք երկրին անհրաժեշտ ուրանի հարստացման մակարդակից։ Դրա վերաբերյալ ամերիկացիների համապատասխան առաջարկները չենք ընդունել»,- նշել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում աջակցել Իրանից ավելորդ միջուկային նյութերի հեռացմանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում