ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի բարելավման հետ կապված մի շարք հարցերին։

Քննարկվել են նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի, ԵԱՏՄ տարածքում տեղորոշման կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի շրջանակում համապատասխան փոխադրումների մեկնարկի, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման մի շարք հարցեր: 

Կողմերն անդրադարձել են  նաև մինչև 2030 և 2045 թվականների ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների ծրագրի նախագծի շրջանակում մաքսային ոլորտին առնչվող մեխանիզմներին, քննարկվել են սահմանային անցման կետերում նյութատեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցեր։

ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարն առանձնակի գոհունակությամբ նշել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվող «Մեկ պատուհան» մեխանիզմի կարևորությունը և ընդգծել, որ այս առումով ՊԵԿ-ը կարող է օրինակելի դեր ունենալ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից նշված մեխանիզմի ներդրման և համակարգման հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և զարգացնել համագործակցությունը՝ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից