Թրամփի վստահությունը նվազում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի հնարավորության հարցում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի ու ավելի քիչ է վստահ այն բանում, թե Վաշինգտոնին կհաջողվի Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է New York Post-ի լրագրող Միրանդա Դիվայնի Pod Force One նոր պոդքասթին տված հարցազրույցում:

Լրագրողը Թրամփին հարց է ուղղել՝ արդյոք նա կարծում է, որ կարող է Իրանին ստիպել համաձայնել իր միջուկային ծրագրի դադարեցմանը։

«Չգիտեմ։ Ավելի վաղ ես այդպես էի կարծում, բայց հիմա ավելի ու ավելի քիչ եմ վստահ դրանում։ Կարծես, նրանք ձգձգում են, և կարծում եմ՝ դա ցավալի է, բայց ես ավելի քիչ վստահ եմ հիմա, քան երկու ամիս առաջ», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ չգիտի, թե ինչի հետ է կապված Թեհրանի դիրքորոշման փոփոխությունը։

Թրամփը նաև նշել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։

«Եթե նրանք համաձայնության չգան, ապա միջուկային զենք չեն ունենա։ Եթե նրանք համաձայնության գան, այդ դեպքում ևս միջուկային զենք չեն ունենա.... Բայց լավ կլիներ դա անել առանց պատերազմի, առանց մարդկային զոհերի, այդպես շատ ավելի լավ կլիներ։ Բայց ես նրանց մոտ չեմ տեսնում համաձայնագիր կնքելու նույն խանդավառությունը», - ասել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգ փուլ։ Բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում։ 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ