Մարզեր

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել. մարզպետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել. մարզպետ

Ադրբեջանական կողմը մոտ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել Բերդ բնակավայրի ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Տավուշում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքեր եղե՞լ են:  

«Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված: Հիմա հանգիստ վիճակ է»,–ասաց Ղալումյանը: 

Ադրբեջանական զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար կրակում են Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Վերջին նման դեպքն արձանագրվել էր մայիսի 30-ին, երբ ադրբեջանական զինուժը կրակել էր Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տներից մեկի սանհանգույցը և խոցվել մեկ մանր եղջերավոր կենդանի։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում