Մշակույթ

«Սիրո կամուրջ». Երևանում կկայանա Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին նվիրված հիշատակի միջոցառում

2 րոպեի ընթերցում

«Սիրո կամուրջ».  Երևանում կկայանա Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին նվիրված հիշատակի միջոցառում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին ժամը 19:30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախաարությունից հայտնում են, որ բացառիկ վիդեոկոլաժների, նշանակալի դրվագների և երաժշտական համարների միջոցով իրականացվելիք հիշատակի այս երեկոն հուզիչ ու խորհրդանշական ուղևորություն կդառնա դեպի հայ-վրացական թատրոնի և կինոյի անցած ուղի՝ վկայելով երկու ժողովուրդների միջև ձևավորված խոր արմատներ ունեցող մշակութային կապերի մասին։

Միջոցառմանը հանդես կգան հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերձիթելին, վրացական հայտնի «Թատերական քառյակը» և Դավիթ Մազանաշվիլու երաժշտախումբը, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնների դերասանները։

Միջոցառումը կվարեն Արաքսյա Մելիքյանը (Հայաստան) և Նիկոլոզ Ծուլուկիձեն (Վրաստան):

Միջոցառումն իրականացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակում և նվիրված է  Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում