Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Ողջունելով զրուցակցին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում