Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Արգենտինայի նախկին նախագահ Ֆեռնանդես դե Կիրշների դատավճիռը

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի Գերագույն դատարանը որոշում է ընդունել ուժի մեջ թողնել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների դատավճիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։ 

Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով և դատապարտվել վեց տարվա բանտարկության։

Բոլոր երեք դատավորներն էլ մերժել են նախկին նախագահի բողոքարկումը։ Նրանք նաև ուժի մեջ են թողել պետական ​​պաշտոն զբաղեցնելու համար նրա նկատմամբ սահմանված ցմահ արգելքը։

EFE-ն նշում է, որ 72-ամյա Ֆեռնանդես դե Կիրշներին կարող են կալանավորել առաջիկա ժամերին կամ օրերին։

Դրա հետ մեկտեղ, Արգենտինայի օրենսդրության համաձայն, քանի որ նա 70-ից բարձր տարիքի է, նախկին նախագահն իրավունք ունի խնդրել, որ իրեն թույլատրվի պատիժը կրել տանը, այլ ոչ թե բանտում։

Ֆեռնանդես դե Կիրշներն ինքը դատավճիռը համարել է քաղաքականացված։

Ֆեռնանդես դե Կիրշներն Արգենտինայի նախագահն է եղել 2007-2015 թվականներին։ Արգենտինայի դատարանների կողմից քննված գործը վերաբերում է երկրի նահանգներից մեկում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման հետ կապված կոռուպցիային։

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները