Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարը կարևորել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության ներկայությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը կարևորել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության ներկայությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության պատվիրակությանը՝ կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբբոնսի գլխավորությամբ։

Ընկերությունն առավել հայտնի է համակարգչի մշակիչների և գրաֆիկական համակարգերի նախագծմամբ, մշակմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Իր խոսքում Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Էյ Էմ Դի»-ի ներկայությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում, ներկայացրել տեխնոլոգիական զարգացման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ միջազգային գիտահետազոտական (R&D) կենտրոն՝ համապատասխան ներդրումներ կատարելով այս ուղղությամբ։

Դեն Գիբբոնսը բարձր է գնահատել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև ինժեներական կրթության ուղղությամբ գրանցած նվաճումները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում