ԱՄՆ-ն և Չինաստանը Լոնդոնում վերսկսել են բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Չինաստանը հունիսի 10-ին Լոնդոնում սկսել են բանակցությունների երկրորդ օրը, որի ընթացքում կողմերը կփորձեն համաձայնության հասնել առևտրի հետ կապված տարաձայնությունների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները փորձում են համաձայնության գալ առանցքային տեխնոլոգիական և արդյունաբերական ապրանքների արտահանման թույլտվության շուրջ և խուսափել առևտրային պատերազմի սրումից։

Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակեն կենտրոնանալ հազվագյուտ մետաղների և տեխնոլոգիաների շուրջ լարվածության մեղմացման վրա: Բանակցություններին ժամանելիս ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը հայտարարել է, որ հանդիպումը «լավ է ընթանում», և այսօր ակնկալվում է քննարկումների հերթական լիարժեք օր ունենալ։

Հունիսի 9-ին փոխվարչապետ Հե Լիֆենգի գլխավորած չինական պատվիրակությունը, որի կազմում են նաև Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն և առևտրային բանակցող Լի Չենգանգը, Բուքինգհեմյան պալատի մոտ գտնվող Լանքասթեր Հաուսում շուրջ 6 ժամ շարունակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ։

Հունիսի 9-ի երեկոյան լրագրողների հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, Թրամփը պատասխանել էր. «Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Չինաստանի հետ հեշտ չէ»։

ԱՄՆ ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտարարել է, որ բանակցությունները, հավանաբար, կհանգեցնեն նրան, որ Պեկինը արագ արտահանման կթույլատրի հազվագյուտ մետաղներ, իսկ Վաշինգտոնը կհեշտացնի Չինաստանի հասանելիությունը կիսահաղորդիչներին։

Մայիսին Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել 90 օրով փոխադարձ մաքսատուրքերը 115%-ով նվազեցնելու մասին՝ մինչև առևտրային համաձայնագիր կնքելը։  Սակայն դրանից հետո կողմերը մեկը մյուսին մեղադրել են համաձայնությունը խախտելու մեջ։

Հայերեն ქართული Русский

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում. Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարի հարցազրույցը

Բոլսոնարուն Բրազիլի ընտրություններում պարտությունից հետո փախել է ԱՄՆ. ԶԼՄ-ներ