Իրավունք

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

ՀՀ մայրաքաղաքում հունիսի 2-ից 9-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ «Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 336, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39 և 1511 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 278-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 42-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 62-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15 930 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 253 տրանսպորտային միջոց։ 

Հայտնաբերվել է ոչ սթափ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 590, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 4819, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 196, վարելու ընթացքում ծխելու՝ 507, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 677, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 22, արագության գերազանցման՝ 1747 և 4300 այլ իրավախախտում։ 458 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1851-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 296-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 7 բեռնատար, 213-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 27 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում