Կարիբյան ավազանում ջրիմուռների ռեկորդային քանակ է արձանագրվել
1 րոպեի ընթերցում

Կարիբյան ավազանի ափերին՝ Պուերտո Ռիկոյից մինչև Գայանա սարգասումի (ծովային շագանակագույն ջրիմուռ) ռեկորդային քանակ է հայտնաբերվել։ Փշոտ, շագանակագույն ջրիմուռները թունավոր գազ են արտանետում, որը սպանում է վայրի բնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը։
Ըստ Հարավային Ֆլորիդայի համալսարանի հրապարակած զեկույցի՝ Կարիբյան ավազանում մոտ 38 միլիոն մետրիկ տոննա ջրիմուռ է նկատվել, ինչը պատմական ռեկորդ է։ 2022 թվականի հունիսին սահմանված ռեկորդը կազմել է մոտ 22 միլիոն մետրիկ տոննա։
Սա ջրիմուռի ամենամեծ տարածումն է և արդեն սպառնում է հանգստյան սեզոնին։
Մասնագետները չեն բացառում, որ Ատլանտյան օվկիանոսի արևադարձային հատվածում լողացող միլիոնավոր տոննա ջրիմուռներ շուտով կարող են ուղղություն վերցնել դեպի Միացյալ Նահանգներ։
Էկոլոգիայի և ջրի որակի պրոֆեսոր Բրայան Լապուանտը, որը 1980-ական թվականներից ի վեր ուսումնասիրում է սարգասումը, ABC News-ի հետ զրույցում նշել է, որ ջրիմուռները հատկապես վնասակար են մանգրովի անտառների համար, ինչպես նաև կարող են խեղդել ծովային խոտերը և մարջանային խութերը։