Տնտեսություն

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

5 րոպեի ընթերցում

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն ամբողջ աշխարհին պատմում է հայկական գինեգործության եզակի ու հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթների մասին:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, Փառատոնի շրջանակում մինչև հունիսի 8-ը ներառյալ Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները վերածվել են հայկական գինու բույրով ու մշակույթով լցված տոնական միջավայրի՝ պատրաստ հյուրընկալելու տասնյակ հազարավոր այցելուների և զբոսաշրջիկների։

Ակբա բանկի հետ «Երևանի գինու օրեր» փառատոնի հովանավորը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգն է: Գինեսեր այցելուները Ակբա բանկի տաղավարում (Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկ) պատվիրելով անվճար Visa թվային քարտ՝ հնարավորություն են ստանում մասնակցել յուրօրինակ խաղի և ստանալ տարատեսակ նվերներ: 

Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:

Ակբա 1.jpg

«Ակբա բանկն իր թվային, նորարար և անվտանգ լուծումերով ամբողջ Հայաստանում սպասարկում է հարյուր հազարավոր հաճախորդների: Բանկն այս տարի ևս Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ հովանավորում է «Երևանի գինու օրեր» փառատոնը, և վստահ ենք, որ նման միջոցառումները նպաստում են մեր երկրում տուրիզմի, գյուղատնտեսության և խաղողագործության զարգացմանը, և, միևնույն ժամանակ, միջազգային հարթակներում  դռներ է բացում մեր երկրի ճանաչելիությունն էլ ավելի բարձրացնելու համար: Ակբա բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը փառատոնի այցելուներին առաջարկում են թվային ու նորարար լուծումներ, որոնք նրանց նոր փորձառություն կբերեն»,– նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:

«Երևանի գինու օրերը» յուրահատուկ հարթակ են դարձել, որտեղ միանում են գինեգործները, գինեսերները և հայկական գինեգործական բազմամյա մշակույթը: Փառատոնը յուրահատուկ տոն է դարձել ոչ միայն Հայաստանի բնակիչների համար, այլև ամբողջ աշխարհի գինեսեր տուրիստների համար, քանի որ նրանք գիտեն, որ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվելու են տարածաշրջանում ամենամեծ գինու օրերը: Մենք համոզված ենք, որ տուրիստներն այցելում են ոչ միայն հայկական գինին համտեսելու, այլև շղթայական էֆեկտ ենք ունենում և Հայաստանում տուրիզմն է զարգանում ի հաշիվ այս փառատոնի: Նմանօրինակ միջոցառումներն ազդում են Հայաստանի տնտեսության զարգացման վրա և նպաստում են տուրիստական նոր  ուղիների, գինու նոր տեսակների արտադրության ու արտահանման վրա: Այս մասով Ակբա բանկը չէր կարող անմասն մնալ: Ակբա բանկը մշտապես Հայաստանի տնտեսության և, առհասարակ, Հայաստանի համար կարևոր նախաձեռնությունների կիզակետում է, նախաձեռնողն է ու ակտիվ մասնակիցը»,– նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

Ակբա 2.jpg

«Ակբայի հետ համագործակցությունը հոբելյանական է, որովհետև 5-րդ տարին է, որ վերջինիս աջակցությամբ իրականացվում է «Երևանի գինու օրեր» փառատոնը: Մենք արդեն 9-րդ տարին ենք իրականացնում փառատոնը, ինչը նշանակում է, որ կեսից ավելի անգամ մենք Ակբայի հետ ենք, Ակբան էլ՝ մեզ հետ: Այս համագործակցությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև մենք դեռ 3 տարեկան էինք, որ Ակբան հավատաց մեզ, որ սա այն փառատոնն է, որ Հայաստանի տնտեսության, գյուղատնտեսության, գինեգործության, զբոսաշրջության վրա շատ դրական ու կարևոր ազդեցություն կարող է ունենալ:  Առանց այս համագործակցության «Երևանի գինու օրերը» չէին լինի այն, ինչ այսօր կան», – նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն  Մերի Բադալյանը:  

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում