Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

1 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն հունիսի 6-ին հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: 

Ըստ աղբյուրի՝ Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և համարժեք արձագանքումը:

 Նշվում է, որ Կոլեգիայի աշխատանքները կազմակերպվելու են նիստերի միջոցով, որոնք հրավիրվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից՝ ըստ անհրաժեշտության կամ Կոլեգիայի անդամների կողմից՝ ձայների մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Կոլեգիայի նիստերը կարող են անցկացվել մասնակիցների ընդլայնված կազմով, այդ թվում` Կոմիտեի այլ ծառայողների կամ պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով