Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման նպատակով հարցում է իրականացնում

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման նպատակով հարցում է իրականացնում

Երիտասարդության միջազգային օրն՝ օգոստոսի 12-ին, ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում նախատեսվում են իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Ապարանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար:

Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև հունիսի 22-ը ներառյալ, որից հետո  արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն։

Հարցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում