Բոլիվիայի կառավարությունը նախկին նախագահին մեղադրել է ահաբեկչության մեջ

2 րոպեի ընթերցում

Բոլիվիայի կառավարությունը դիմել է դատախազություն՝ նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ բողոքով, որում նրան մեղադրում են մի քանի հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության մեջ՝ նրա կողմնակիցների գործողությունների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է արդարադատության և ինստիտուցիոնալ թափանցիկության նախարար Սեսար Սիլեսը:

«Մենք բողոք ենք ներկայացրել ութ հանցագործությունների փաստով, որոնք նախապես վերագրվում են պարոն Էվո Մորալեսին…. և նրանց, ովքեր կատարողներն են, մասնակիցները, հանցակիցները կամ քողարկողները», - լրագրողներին ասել է նախարարը:

Սիլեսի խոսքով՝ կառավարությունը Մորալեսին մեղադրում է «ահաբեկչության, հանցագործությունների հրապարակային հրահրման, պետական ծառայությունների և տրանսպորտի անվտանգության դեմ ոտնձգության, աշխատանքի ազատության դեմ ոտնձգության, սահմանադրական որոշումներին չենթարկվելու, պետական ​​սեփականության ոչնչացման և ընտրական գործընթացին խոչընդոտելու մեջ»: 

«Մենք գլխավոր դատախազին խնդրել ենք գործել արագ», - հավելել է նախարարը:

Մորալեսի կողմնակիցներն արդեն մի քանի օր է՝ փակում են ճանապարհները Կոչաբամբայի դեպարտամենտում: Բախումների հետևանքով տուժել է առնվազն 19 ոստիկան: Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հունիսի 3-ին մեղադրել է Մորալեսին, որ նա ուժով փորձում է հասնել պետության ղեկավարի ընտրություններին մասնակցության և պատրաստ է խափանելու դրանք, եթե իրեն դա թույլ չտան։

Մորալեսն աջակցել է Արսեին 2020 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում։ Սակայն ավելի ուշ քաղաքական գործիչների միջև առաջացել են տարաձայնություններ, այդ թվում՝ այն պատճառով, թե ով պետք է դառնա իշխող «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցության նախագահի թեկնածու։ Արդյունքում, առաջիկա ընտրություններում, որոնք պետք է տեղի ունենան օգոստոսի 17-ին, կուսակցությունը պատրաստվում է ներկայացնել ներքին գործերի նախկին նախարար Կառլոս Էդուարդո դել Կաստիլիոն:

Հայերեն Русский

Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ԵՄ-ից կստանա 18 միլիոն եվրո, որպեսզի ամրացնի և դիվերսիֆիկացնի իր առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ

Բուլղարիայի Արկուտինո լողափը կրկին արժանացել է միջազգային Blue Flag էկոլոգիական հավաստագրին. BTA

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ` կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել