Բեյրութի հարավային շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում

4 րոպեի ընթերցում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում գտնվող մի քանի բնակելի շենքեր իսրայելական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կողմից ենթարկվել են ավելի քան քսան ավիահարվածի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը, որը պնդում է, թե թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը, մերժել է Լիբանանի պաշտոնական խնդրանքը՝ հրադադարի մոնիթորինգի հանձնաժողովի միջոցով ստուգելու Իսրայելի մեղադրանքները և վիճելի շենքերը։

Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Ջոզեֆ Աունը խստորեն դատապարտել է մայրաքաղաք Բեյրութի ծայրամասում Իսրայելի ագրեսիան՝ ընդգծելով, որ «միջազգային համաձայնագրի, ինչպես նաև միջազգային և մարդասիրական օրենքների և բանաձևերի հիմնական սկզբունքների այս ակնհայտ խախտումը՝ կրոնական տոնի նախօրեին, դատապարտող ապացույց է այն բանի, որ հանցագործը մերժում է կայունության, կարգավորման և արդար խաղաղության պահանջները մեր տարածաշրջանում»: 

Իսրայելի պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԻՊԲ-ի ուժերը կործանիչներով ճշգրիտ հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններում և հարավային Լիբանանում անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահման ստորգետնյա վայրերին։

Հայտարարության համաձայն՝ թիրախավորված վայրերն օգտագործվում են «հարձակման, հետախուզական տվյալներ հավաքելու և «Հեզբոլլահ»-ի հնարավորությունները բարելավելու համար»։

Ըստ ԻՊԲ-ի՝ «գործողությունից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար», և Բեյրութի հարավային արվարձանի մի քանի թաղամասերի բնակիչների հարվածներից առաջ տարհանման կոչ է արվել։

«Չնայած Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագրին, Իսրայելի բանակը նկատել է, որ ահաբեկչական «Հեզբոլլահ»-ի օդային ստորաբաժանումն (127) աշխատում է հազարավոր անօդաչու թռչող սարքեր արտադրելու վրա՝ իրանական ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարությամբ և ֆինանսավորմամբ», - գրել է Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրային X-ում։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է շարունակել ագրեսիան Լիբանանի դեմ, եթե իշխանությունները չզինաթափեն «Հեզբոլլահ»-ին։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, վիրավորվել՝ ևս 17 000-ը։ 

Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։

Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրներ։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար