ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 5-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին և հակակարկտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մանրամասներ են ներկայացվել բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումների՝ գյուղատնտեսական ապահովագրության, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, կարկտահարության վնասների փոխհատուցման տարբերակների վերաբերյալ: Զեկուցվել է նաև մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կառավարման, գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկա վիճակի վերաբերյալ, մանրամասներ են ներկայացվել գազագեներատորային հակակարկտային կայանքների արդյունավետության ուսումնասիրությունների վերաբերյալ: Նշվել է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների, գազագեներատորային հակակարկտային կայանքները չունեն գիտական հիմնավորում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են կարկտաբեր ամպերի հայտնաբերմանը, կարկուտի ռիսկերի սցենարների մշակման համակարգերի զարգացմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության պասիվ տարբերակներին, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական ապահովագրությունը և կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ըստ պատասխանատուների, դրանք ամենաարդյունավետ մեթոդն են գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու համար։ 

Վերոնշյալ խնդիրների լուծման համատեքստում վարչապետը կարևորել է կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառումը և հանձնարարել շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

 

Հայերեն Français Русский

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին