Ծաղկաձորում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը. Գլխավոր դատախազություն
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 375 միլիոն 297 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ 2025 թվականի հունիսի 2-ին գրանվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը;
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի ներկայացված հայցը: Հայցով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: